05/08/2024 12:36
Հայաստանը կրկին հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին
Երևանը հրաժարվել է մասնակցել «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք կկայանան օգոստոսի 14-ից 16-ը` Նովոսիբիրսկում։
«Կոբալտ-2024» հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունների մասնակիցների թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը։
Երեք օրերի ընթացքում զորավարժությունների մասնակիցները փորձի փոխանակում կկատարեն և կբարելավեն հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փոխգործակցության հմտությունները։
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մաս կազմող ստորաբաժանումները գործնական հմտություններ կստանան անօրինական զինված խմբավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողություններում։ Օգտագործելով ավիացիա և անօդաչու թռչող սարքեր՝ հատուկ ջոկատայինները կփորձեն գրոհել շենքերը և մեքենաները, ազատել պատանդներին և վնասազերծել գրոհայիններին։