05/08/2024 17:17
Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել ու հեռացել երկրից․ կառավարումը ստանձնել են զինված ուժերը
Բանգլադեշի ներքին գործերի նախարար Ասադուզաման Խանը հաստատել է, որ երկրի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել։ Այդ մասին նա ասել է CNN-News18 հեռուստաալիքի եթերում։
«Շեյխ Հասինան հրաժարական տվեց։ Ես տեղեկություն ստացա, որ նա հրաժարական է տվել»,- ասել է նա՝ հավելելով, որ երկրի կառավարումը ժամանակավորապես կստանձնեն զինված ուժերը։
Նշենք, որ Բանգլադեշում բողոքի ցույցերն ու անհնազանդության գործողություններ են սկսվել, որոնք վերածվել են բախումների։
Կիրակի սկսված անհնազանդության գործողությունների պատճառով Բանգլադեշի կառավարությունը պարետային ժամ էր սահմանել, նաև շաբաթվա առաջին երեք օրերը հայտարարել ոչ աշխատանքային։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին երկրի վարչապետի հրաժարականի մասին, որը հաստատվեց։ Մի շարք ԶԼՄ-ներ էլ գրում են, որ հավաստի տեղեկություններ ունեն, համաձայն որոնց Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան, անվտանգային նկատառումներից ելնելով, երկիրը լքել է և այժմ արդեն գտնվում է Հնդկաստանում։