05/08/2024 20:28
ԵՄ-ն փաստացի ճանաչել է Բանգլադեշում իշխանության փոփոխությունը
ԵՄ-ն փաստացի ճանաչել է Բանգլադեշում տեղի ունեցած իշխանափոխությունը՝ հայտարարելով, որ Բանգլադեծի բանակի հրամանատար Վաքեր-Ուզ-Զամանի՝ ժողովրդին հղած ուղերձից հետո «կարևոր է իրականացնել իշխանության կազմակերպված և խաղաղ փոխանցում»։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում, մասնավորապես, նշվում է․
«ԵՄ-ն ուշադիր հետևում է Բանգլադեշում տեղի ունեցող իրադարձություններին։ Երկրի բանակի հրամանատար, գեներալ Վաքեր-Ուզ-Զամանի կոչից հետո ԵՄ-ն հանդարտության և զսպվածության կոչ է անում։ Կարևոր է իշխանության կազմակերպված և խաղաղ փոխանցումը»։
Հիշեցնենք՝ Բանգլադեշում բողոքի ցույցերն ու անհնազանդության գործողություններ են սկսվել, որոնք վերածվել են բախումների, կան զոհեր։ Երկրի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և հեռացել երկրից։ Երկրի կառավարումը ստանձնել են զինված ուժերը։