05/08/2024 10:39
Բլինքենը G7-ին հայտնել է, որ Իրանը և «Հեզբոլլահ»-ը կարող են առաջիկա 24 ժամում հարվածել Իսրայելին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ յոթնյակի (G7) իր գործընկերներին ասել է, որ Իրանը և «Հեզբոլլահ» շարժումը կարող են հարձակում սկսել Իսրայելի վրա առաջիկա 24-48 ժամվա ընթացքում, այսինքն՝ հնարավոր է նաև երկուշաբթի։
Այս մասին հաղորդում է Axios-ը։
Նշվում է, որ G7-ի արտգործնախարարների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ տարածաշրջանում ամերիկյան զորքերի թվի ավելացումը «բացառապես պաշտպանական նպատակներ» է հետապնդում։