05/08/2024 13:43
Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել
Դատավորների ընդհանուր ժողովի երկու նիստ՝ օգոստոս ամսին։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Համլետ Ասատրյանի հրամանով՝ 2024թ․ օգոստոսի 16-ին՝ ժամը 14։00-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։
Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրության հարցն է։
Նշենք, որ հուլիսի 9-ին ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր, նշված հանձնաժողովի անդամ Արթուր Ստեփանյանի լիազորությունները։
Օրերս Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով՝ դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել նաև օգոստոսի 30-ին՝ ժամը 16:00-ին։ Այս նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նույն հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։