05/08/2024 18:01
Իրանի ԱԳՆ են հրավիրվել դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին բոլոր դեսպաններին, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին հրավիրել է հանդիպման՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետևանքները, հայտնել է Nournews գործակալությունը։
«Դեսպաններն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հանդիպման են հրավիրված Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ։ Այս հանդիպման անցկացումը կարելի է համարել կարևոր ուղերձ` Իսրայելի ահաբեկչական ռեժիմի կողմից իրականացված չարիքին արձագանքելու Իրանի լուրջ ցանկության ֆոնին»,- նշված է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում։