05/08/2024 14:56
Իրանը մտադիր չէ մեծացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում. Իրանի ԱԳՆ
Իրանը դեմ է տարածաշրջանում հակամարտություն հրահրելուն, սակայն իսրայելական կողմը պետք է պատասխան տա իր արածի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քենանին։
«Իրանը ձգտում է կայունություն հաստատել տարածաշրջանում, բայց դա տեղի կունենա միայն ագրեսորին պատժելու և սիոնիստական ռեժիմի արկածախնդրության դեմ զսպող միջոցներ ստեղծելու դեպքում»,- ասել է Քանանին՝ հավելելով, որ Թեհրանի գործողություններն անխուսափելի են։
Իրանցի պաշտոնյան ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել աջակցությունն Իսրայելին՝ ասելով, որ միջազգային հանրությունը չի կատարել տարածաշրջանում կայունություն ապահովելու իր պարտականությունը և պետք է աջակցի «ագրեսորի պատժին»: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին էլ կրկնել է սպառնալիքը՝ «Իսրայելը պատժվելու է իր ժամանակին»: