05/08/2024 16:39
Ավելի քան 1100 հայկական բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան անցնելուն
Շուրջ 1,1 հազար հայկական բեռնատար է սպասում ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետը էլեկտրոնային հերթով անցնելուն։ Այս մասին են վկայում Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։
Նշվում է, որ կանգնած բեռնատարների ընդհանուր թիվը կազմում է 4035, որից 1163-ը հայկական են:
Դրանցից 300-ը կանաչ գոտում են՝ «Վերին Լարս» անցակետի մոտ։
Ավելի վաղ Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ «Վերին Լարս» անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով, սակայն բեռնատարների փաստացի բացթողումը նվազել է հարակից «Կազբեգի» անցակետի աշխատանքի դանդաղեցման պատճառով:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս ՌԴ-ն Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։