05/08/2024 22:53
Հայաստանը հրաժարվել է մասնակցել սեպտեմբերին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններին
Հայաստանը չի նախատեսում մասնակցել նաև Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին։
Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարությունը։
Ղրղզստանում զորավարժությունները անցկացվելու են սեպտեմբերի 3-ից 15-ը։
«Հայկական կողմը տեղեկացրել է, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին»,- ասել են ՀԱՊԿ-ում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Երևանը հրաժարվել է մասնակցել «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք կայանալու են օգոստոսի 14-ից 16-ը` Նովոսիբիրսկում։