05/08/2024 17:39
ԱՄՆ-ին կոնֆլիկտ է պետք, խաղաղության պայմանագրի նպատակ չունեն. Շանթ Հարությունյան (Տեսանյութ)
«Ողջունում եմ Բագրատ Սրբազանի շարժումը, վստահ եմ, որ Սրբազանը հասնելու է իր նպատակին՝ Սրբազանի շարժումը տապալելու է Նիկոլին, խաղաղության պայմանագիր չի կնքվելու։ Երբ գերտերություններն այդ թուղթը դնեն Նիկոլի ու Ալիևի առջև, այդ ժամանակ Բագրատ Սրբազանի շարժումը կամ մեկ այլ շարժում տապալելու է Նիկոլ Փաշինյանին։ Տարածաշրջանում կայունացում պետք չէ ո՛չ ռուսներին, ո՛չ ամերիկացիներին։ Ռուսաստանն ասում էր՝ մենք կողմ ենք խաղաղությանը, բայց առայժմ փաստաթղթի կարիք չկա, իսկ ահա Արևմուտքը, եթե իրականում նպատակադրված լիներ խաղաղության պայմանագիր պարտադրելու, ապա հեշտությամբ կարող էր կանխել ադրբեջանական ագրեսիան՝ մինչ այս մի քանի անգամ ձեռնարկված։ Եթե չի կանխել, նշանակում է՝ ԱՄՆ-ին էլ ձեռնտու չէ պայմանագրի ստորագրումը»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։
«ԱՄՆ-ն ձգտում էր տարածաշրջանում խնդիրները լուծել, որպեսզի Ռուսաստանին զրկեր միջամտելու հնարավորությունից, ազդեցության լծակներից, բայց հենց Ռուսաստանի ձեռքից կոնֆլիկտների լուծման բանալին վերցնի, արդեն իրեն ձեռք չի տա այստեղ խնդիրները լուծել. կոնֆլիկտները պետք են՝ միջամտելու հնարավորություն ունենալու համար»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում