05/08/2024 13:58
Չեմ հանձնվելու, կպատրաստվեմ մյուս օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք. Արթուր Դավթյան
Օլիմպիական խաղեր փոխչեմպիոն Արթուր Դավթյանն առաջին գրառումն է արել արծաթե մեդալը նվաճելուց հետո:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացել ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը:
Հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը 14.666 միավոր էր հավաքել և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ:
Սա Հայաստանի առաջին մեդալն է Փարիզի Օլիմպիական խաղերում: