05/08/2024 19:22
Ի՞նչ ցուցադրել թանգարանում, որ «շարժ» լինի
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը Դիլիջանի երկրագիտական թանգարան Նիկոլ Փաշինյանի այցից հետո հետևյալ գրառումն է արել։
«Դիլիջանի երկրագիտական թանգարանից պետք է հանվեն Այվազովսկու, Սարյանի և մյուս հեղինակների ստեղծագործությունները, իսկ դրանց փոխարեն պետք է ցուցադրվեն ժամանակակից հայ կերպարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի` Աշոտ Փաշինյանի գլուխգործոցները»։
Հիշեցնենք՝ 3 օր առաջ Փաշինյանն, այցելելով Դիլիջանի երկրագիտական թանգարան, դժգոհել էր, թե «շարժ չկա», նույն նկարները նույն տեղերում կախված են։
«Նույնիսկ աշխարհի ամենահայտնի թանգարաններում շարժ կա, մեզ մոտ շարժ չկա, էսօր գնացի, նույն նկարները կախված են, 6 տարի հետո էլ նույնը, 10 տարի հետո՝ նույնը»,- ասել էր նա։