05/08/2024 12:54
«Զվարթնոցից» հետո ռուս սահմանապահները ծառայությունը շարունակում են ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին
«Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ավարտելուց հետո ռուս սահմանապահները ծառայությունը շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 1992 թվականի պայմանագրի համաձայն ՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները պետական սահմանի պահպանություն իրականացնում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի տեղամասերում»,-«Ազատությանը» հայտնել են ԱԱԾ-ից։