06/08/2024 19:02
Ածխաթթու գազի արտանետումներից «մտահոգված» բնապահպան ակտիվիստները ներկ են լցրել Լիոնել Մեսսիի առանձնատան վրա
Իսպանական Futuro Vegetal բնապահպանական կազմակերպության ակտիվիստները ներկ են լցրել Իբիցա կղզում գտնվող արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի առանձնատան ճակատային մասին։ Այդ մասին նրանք հետո գրառում են արել X-ի իրենց միկրոբլոգում։
Ակտիվիստները պնդել են, թե 11 միլիոն եվրոյով գնված Մեսսիի առանձնատունը ապօրինի կառույց է, ապա դժգոհել են․ «ամենահարուստ խավի վրա, որը 1% է կազմում, նույնքան պատասխանատվություն է դրված ածխաթթու գազի արտանետումների համար, որքան աղքատ խավի վրա, որը բնակչության երկու երրորդն է կազմում»։