06/08/2024 16:42
Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրիում «Opel»-ը բախվել է երկաթե սյանը. կա 5 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 170 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթե սյանը, ապա՝ ծառին, և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վլադիմիր Ա.-ն, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Հրաչ Փ.-ն, 26-ամյա Տիգրան Ղ.-ն, 18-ամյա Գագիկ Ղ.-ն և 24-ամյա Հրանտ Ա.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։