06/08/2024 18:43
Նոր բնակավայր է անցել ռուսական վերահսկողության տակ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տիմոֆեևկա բնակավայրն անցել է ռուսական վերահսկողության տակ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Տիմոֆեևկա բնակավայրը»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է նաև, որ գործողությունների արդյունքում ռուսական զորքերի ստորաբաժանումները առավել շահեկան դիրքեր են զբաղեցրել։