06/08/2024 20:56
Արթուր Ալեքսանյանը հաղթեց մրցակցին և դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Օլիմպիական Խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի եզրափակիչ և վաղը կպայքարի Օլիմպիական կրկնակի չեմպիոնության համար:
Փարիզ-2024-ի կիսաեզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է կուբացի Գաբրիել Ռուսիլոյի հետ և 5:3 հաշվով փայլուն հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ։
Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով:
Մեկնարկում Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ:
Աղբյուր՝ armsport.am