06/08/2024 19:38
Ժողովրդի մեծամասնությունը մեր կողքին է․ Հովիկ Աղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ընդունում է, որ իշխանությունից դժգոհություններ կան, բայց չի կարծում, որ ընդդիմությունը կկարողանա կոնսոլիդացնել հանրության դժգոհ զանգվածին։ Այդ մասին Աղազարյանն ասել է Armlur.am-ին տված հարցազրույցում։
«Իհարկե, դժգոհություններ կան, բայց այդ ուժերը չեն կարողանա կոնսոլիդացնել մարդկանց, միգուցե այլ ուժեր կարողանան։
Ես անհատների անուններ չեմ տա, հայ ժողովուրդը հո գլխատված չի՞, շատ կան քաղաքական ուժեր, որոնք ի զորու են կոնսոլիդացնել ժողովրդին ու գալ իշխանության, բայց հարցն այն է, որ դրա համար չկա քաղաքական հող։ Ես քաղաքական դաշտում շատ այդպիսի անհատների եմ տեսնում, բայց նաև գիտեմ, որ իշխանափոխության համար քաղաքական հող չկա, ժողովրդի մեծամասնությունը մեր կողքին է»,- ասել է նա։
Հարցին՝ Իսկ հասարակության դժգոհ զանգվա՞ծը, որը բավականին մեծ մաս է կազմում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է․
«Էլի եմ ասում, կան դժգոհություններ մեր իշխանությունից, բայց եթե հարցում անենք՝ մեր ուժի վարկանիշը կլինի 17%, ընդդիմադիր շարժմանը՝ 2%, իսկ 17-ը 2-ից 9 անգամ շատ է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում