06/08/2024 10:22
Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու, այդ ընթացքում Իրանից Իսրայելին հարված սպասվո՞ւմ է. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Շոյգուի օդանավն արդեն մեկ ժամից ավելի է, ինչ վայրէջք է կատարել Բաքվում: Նոր միայն լրահոսում հայտնվում են տեղեկություններ, որ Շոյգուն Թեհրանից մեկնում է Բաքու:
Նա արդեն մեկ ժամից ավելի է՝ Բաքվում է, եւ ծրագրվում է, համենայն դեպս դատելով չվերթի վերաբերյալ տեղեկություններից, որ այնտեղ կմնա մինչեւ օգոստոսի 6-ի երեկոյան: Ի դեպ, այդ հանգամանքը հարց է առաջացնում. եթե Իրանն Իսրայելին հարվածի այսօր, ինչպես հայտնել են շատ աղբյուրներ, այդ թվում ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Թրամփը, ապա ստացվում է, որ այդ հարվածի ժամանակ Շոյգուն գտնվելու է Բաքվում:
Կարո՞ղ էր ծրագրված լինել այդպիսի ժամանակագրություն՝ չգիտեմ: Թե՞ այն, որ Շոյգուն մինչեւ օգոստոսի 6-ի երեկոյան գտնվելու է Բաքվում՝ համենայն դեպս, երեկոյան է նախատեսված նրա օդանավի թռիչքը Բաքվից Մոսկվա, նշանակում է, որ մինչ այդ չի սպասվում Իրանի հարված Իսրայելին»: