06/08/2024 21:12
Վրաստանի նախագահը ցանկանում է ներում շնորհել Սահակաշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիտարկում է Միխայիլ Սահակաշվիլիին ներում շնորհելու հարցը, քանի որ դաշինքի մեջ է նրա հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ, ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է իր պաշտոնում մնալ Միխայիլ Սահակաշվիլիի և նրա «Ազգային շարժման» շնորհիվ։ Նրանց խմբակցությունը դեմ քվեարկեց Զուրաբիշվիլիի նկատմամբ նախաձեռնված իմպիչմենթի գործընթացին, ինչի շնորհիվ էլ նա մնաց նախագահի պաշտոնին»,- ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը՝ ակնարկելով, որ Սահակաշվիլիին ներում շնորհելով՝ Զուրաբիշվիլին փորձելու է «վարձահատույց» լինել։