06/08/2024 19:57
Վեդու համայնքապետի մտերիմ անձ, ավագանու անդամ Կարապետյանի կրակոցից վիրավորում ստացած 32-ամյա երիտասարդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
32 -ամյա տղամարդը, որին Վեդիի համայնքապետի մտերիմ, ավագանու անդամ Արսեն Կարապետյանը փորձել է սպանել, ծայրահեղ ծանր վիճակում է։ Բժշկական կենտրոնից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Օգոստոսի 4-ին Վեդիի գարեջրատանը հրազենային մարմնական վնասվածք է ստացել 32 տարեկան տղամարդ, գնդակը է վնասել է նրա թոքը։
Տեղեկություններ կան, որ կրակոցի հեղինակը Ա. Կարապետանն է, որը Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է, համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմներից։ Նրա տանը կատարված խուզարկությամբ քննիչները հայտնաբերել են 2 ատրճանակ, որոնք առգրավվել են: Արսեն Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։