06/08/2024 12:43
Թուրքիայից Հայաստան է եկել 5 539 զբոսաշրջիկ, իսկ ՌԴ-ից եկողների թիվը կտրուկ նվազել է
2024 թվականի հունվար-հուլիսին Հայաստան է այցելել 946 162 զբոսաշրջիկ` 6,1%-ով քիչ, քան նախորդ տարվա հունվար-հունիսին։
Aysor.am-ի փոխանցմամբ՝ ըստ ԱՎԿ-ի՝ 2023 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստան էր եկել ընդհանուր 1 007 346 մարդ։
2024թ․ հունվար-հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ 395 688 (41.8%), Վրաստանից՝ 126 927 (13.4%) և Իրանից՝ 69 252 (7.3%), որոնց հաջորդում են Հնդկաստանը՝ 24 949 (2.6%) և ԱՄՆ-ն՝ 17 042 (1.8%)։
Հարևան Թուրքիայից Հայաստան է եկել 5 539 զբոսաշրջիկ։
Հատկանշական է, որ կտրուկ նվազել է ՌԴ-ից զբոսարջիկների թիվը։ Եթե 2023թ.-ի առաջին վեց ամիսներին ՀՀ էր եկել 519 186 զբոսաշրջիկ, ապա 2024-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կրճատվել է շուրջ 10 %-ով՝ հասնելով 395 688-ի։