06/08/2024 13:40
Ամենավատն աշխատել են Երևանի քաղաքապետը և Կենտրոնի ղեկավարը, ամենալավը՝ Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի ղեկավարները
«GALLUP International Association»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Երևանի հիմնախնդիրների վերաբերյալ սոցհարցումների արդյունքները։
Երևանցիների շրջանում իրականացված հարցումից պարզ է դարձել, որ ամենից շատ դժգոհ են քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքից՝ հնարավոր 5-ից ստացել է 2,6 միավոր, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատանքից՝ 2,7 միավոր։
Ամենաբարձր գնահատականը ստացել են Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ շրջանների ղեկավարները՝ 3,9 միավոր։
Յուրաքանչյուր շրջանի բնակիչ գնահատել է իր ղեկավարին և քաղաքապետին։