06/08/2024 14:43
Հայաստանում 1 օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 5-ից 6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության՝ 12-ական, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, թմրանյութի հայտնաբերման՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, հոգեկան ներգործության՝ 3, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, փաստաթուղթ կեղծելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 2-ական, սպանության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ ՔԿՀ-ում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, պահելու, կրելու, ընդերքի օգտագործման կանոնները խախտելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ և խիստ ներգործող բույսեր ցանելու կամ աճեցնելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու, սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 39-ը մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։