06/08/2024 20:43
Մալխաս Ամոյանը վաղը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար․ մրցակիցը ադրբեջանցի է լինելու
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում ուժերը չափել է Ճապոնիայի ներկայացուցիչ Նաո Կուսակայի հետ և 1։3 հաշվով ցավալի պարտություն կրել՝ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ փուլ:
Ամոյանը վաղը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը:
Ամոյանը մեկնարկում 8:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության էր հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադիի նկատմամբ:
Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնությունների եռակի հաղթող:
Աղբյուր՝ armsport.am