06/08/2024 15:27
Երևանում տղամարդը վիճաբանության ժամանակ գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է փեսայի ուղղությամբ
Հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 23։55-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 10 հասցեում տղամարդը զենքով հարձակվել է մեկ այլ քաղաքացու վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Երևանի բնակիչ 48-ամյա Լուսինե Ն․-ն հայտնել է, որ հուլիսի 19-ին ժամը 23։50-ին իր եղբայրը՝ Երևանի բնակիչ 39-ամյա Արսեն Ն․-ն Անդրանիկի փողոցի 10 հասցեում վիճաբանության ժամանակ իր մոտ եղած գազային ատրճանակով 4-5 անգամ կրակել է իր ամուսնու՝ Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Ս․-ի վրա:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։