07/08/2024 10:07
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը ձերբակալել են
Արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են, այս մասին հայտնել է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին Երիցյանը հայտնել էր, որ իր եղբորը մոտ 10 պարեկ, դաժանաբար ծեծելով, տարել են ոստիկանական բաժանմունք։
ՆԳ նախարարությունն օգոստոսի 2-ին պարզաբանում էր տարածել փաստաբանի հայտարարության վերաբերյալ` նշելով, որ Երիցյանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ ձերբակալման ընթացքում ինքն է հարվածներ հասցրել և դիմադրություն ցույց տվել պարեկներին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։
Դատարանը մերժել էր Երիցյանին կալանավորելու միջնորդությունը, ձերբակալումն էլ ճանաչել ոչ իրավաչափ։