07/08/2024 13:37
Ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպքերը ՀՀ-ում կտրուկ ավելացել են
2024թ.-ի առաջին վեց ամիսներին Հայաստանում գրանցվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 422 դեպք, որից 107-ը մահվան ելքով:
Aysor.am-ի դիտարկմամբ՝ ըստ ԱՎԿ-ի՝ ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել է 120 դեպքով։
2022թ.-ի նույն ժամանակշրջանում արձանագրվել է 312 դեպք, 2023-ին՝ 302 դեպք։
Մահվան ելքով ինքնասպանությունների թիվը ևս ավելացել է. 2022-ին՝ 90, 2023-ին՝ 97։