07/08/2024 10:22
ՔՊ կուսակցականների հետ քննարկել ենք արտաքին քաղաքական հարցեր, հատկապես վերջին շրջանի զարգացումները. Արսեն Թորոսյան
Երեկ գործընկերներիս հետ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Ավանի տարածքային կազմակերպությունում էինք, որտեղ ՏԿ խորհրդի անդամների և կուսակցականների հետ մասնակցեցինք նախաձեռնողի նիստին. գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Հիմնականում քննարկեցինք արտաքին քաղաքական հարցեր, հատկապես վերջին շրջանի զարգացումները (ԵՄ ինտեգրում, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ, հասանելիություն ԵՄ խաղաղության հիմնադրամին և այլն), ինչպես նաև անդրադարձ եղավ ներքաղաքական հարցերին։
Եվս մեկ անգամ արձանագրեցինք, որ նման ֆորմատով հանդիպումները կուսակցականների հետ շատ կարևոր են տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ հասկանալու և մեր պատկերացումները միմյանց հաղորդակցելու տեսանկյունից, որպեսզի նաև հաջորդիվ այդ ամենը ճշգրիտ փոխանցվի մեր քաղաքացիներին»։