07/08/2024 20:20
Իրար չպետք է ատենք․ Աբրահամ Գասպարյան
Դավթաշենում շարունակվում է Բագրատ Սրբազանի հանդիպումը բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում է նաև լրագրող, հաասարակական գործիչ Աբրահամ Գասպարյանը,։
Նա իր խոսքում ընդգծել է՝ միմյանց նկատմամբ համերաշխությամբ պետք է թույլ չտանք պառակտել հասարակությանը։
«Մեր քաղաքական, տնտեսական, մշակութային տարբերությունները կարող են բազմազան լինել։ Յուրաքանչյուրս կարող է մի կերպ մտածել, մի կերպ վերլուծել, բայց կա մի կետ, որտեղ մենք ունենք ընդհանուր հայտարար և այդ հայտարարից չպետք է հրաժարվենք։ Դա այն համերաշխությունն է, միմյանց նկատմամբ հանդուրժողականությունը, իրար նկատմամբ թշնամանք չտածելը, ինչը մեր ներքին պառակտման ամենամեծ խթանն է։
Բագրատ Սրբազանի ներկայությունը գալիս է ապացուցելու, որ մենք իրար չպետք է ատենք ու միմյանց կարծիքի նկատմամբ պետք է ունենանք հանդուրժողականություն»,- ասել է նա։