07/08/2024 15:55
Բրյուսելում թալանել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպանին և կնոջը
Բրյուսելում թալանել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Ջաֆար Հուսեյնզադեին և նրա կնոջը. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Վարձակալած սկուտերով երկու հարձակվողներն ատրճանակով հարվածել են դեսպանի և նրա կնոջ գլխին՝ նրանցից խլելով երկու շքեղ Rolex ժամացույցներ՝ ընդհանուր 90 հազար եվրո արժողությամբ։
Բելգիական մեկ այլ La Libre հրատարակության տվյալներով՝ ուժգին հարվածի հետևանքով դեսպանի կնոջ մոտ առատ արյունահոսություն է սկսվել, զույգին տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության։
Միևնույն ժամանակ, Հուսեյնզադեն պատմել է, որ սպառնացել են զենքով և պահանջել հանձնել իրենց մոտ եղած իրերը:
«Կնոջս պայուսակն ու մեր կրած Rolex ժամացույցները վերցնելուց հետո մեզ թեթև վնասվածքներ պատճառեցին և հեռացան», - ասել է նա՝ հավելելով, որ ժամացույցների գինը մամուլում չափազանցված է: