07/08/2024 15:10
Օդում փոշու աղտոտվածության մակարդակն աստիճանաբար նվազում է. Քաղաքապետարան
Մայրաքաղաքում օդի՝ փոշով աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով իրականացվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից, ավագանու որոշմամբ, շինհրապարակներում օդի որակը դիտարկող սենսորային սարքերի առկայությունը պարտադիր է դարձել:
Փոշու արտանետումը բացառող սարքերի, ավազի կույտերը ծածկող անթափանց թաղանթի բացակայության պարագայում կառուցապատող ընկերությունները կտուգանվեն:
Օդի որակը դիտարկող սարքերով արձանագրված տվյալներին հնարավոր է հետևել նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով. առցանց հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը:
Մանրամասները՝ տեսանյութում