07/08/2024 15:30
Հայաստանը հանձնառու է ամրապնդել համագործակցությունը. ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Կոտ դ’Իվուարին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին։
«Ցանկանում ենք մեր ջերմ շնորհավորանքները հղել Կոտ դ’Իվուարի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Հայաստանը հանձնառու է ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», - նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում: