07/08/2024 09:49
«Ժողովուրդ». Ինչու է Պետրոս Պետոյանն իր բիզնեսը 5 տարով հավատարմագրային կառավարման հանձնել պետգնումների մագնատին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետոյանն իր բիզնեսը 5 տարով հավատարմագրային կառավարման է հանձնել պետգնումների մագնատին։ Միայն այս փաստը բավական է` որպես ապացույց դիտարկելու Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանի և «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև առկա, նվազագույնը` փոխկապակցվածությունը։
Վերոնշյալ ընկերությունն այնչափ ահռելի գումարների մրցույթներ է «շահել», որ նույնիսկ իշխանամետ մամուլն է բարձրաձայնում ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի քանի միլիարդ դրամ հանրագումարով մրցույթների փաստը։
Դրանք հիմնականում եղել են «մեկ անձից» գնումներ, որոնք թույլատրելի են բացառապես անհետաձգելի` բնական աղետների կամ նման էքստրեմալ իրավիճակներով զուգակցված լինելու դեպքերում։
Բայց Նիկոլ Փաշինյանի օրոք գնումների մեծ մասը իրականացվում է մեկ անձից, երբ դրանք ամենևին էլ անհետաձգելի գործեր չեն»։