07/08/2024 10:13
Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
«Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին` ժամը 07։10-ին, փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին` ժամը 15:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են Աղստև գետը լողալու և կորել տեսադաշտից։
Փրկարարները և ջրափրկարարները գետից հայտնաբերել և ափ էին դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին, երկրորդ քաղաքացու որոնումները շարունակվում էին։
Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։ Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել էր հերթապահություն։