07/08/2024 21:38
Հաղորդակցությունների վերաբացման մասին կետը հանվել է խաղաղության համաձայնագրից. ԱԳՆ խոսնակ
Երևանը հաստատել է Բաքվի հայտարարությունն այն մասին, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղության պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների մասին հոդվածը
Այնուամենայնիվ, երթուղիների ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման Հայաստանի տեսլականի և օրակարգի կարևոր մասը, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեգովը ավելի վաղ հայտարարել էր, որ փոխադարձ համաձայնությամբ որոշվել է հանել հաղորդակցությունների վերաբացման մասին կետը խաղաղության համաձայնագրից և այն քննարկել ավելի ուշ։