08/08/2024 12:57
Հունիսի 12-ին «Զարյա 3» կիրառվե՞լ է, թե՞ ոչ. ՆԳՆ-ն ՄԻՊ-ից ժամանակ է խնդրել պարզաբանման համար
ՀՀ ներքին գործերի նախարարությունը լրացուցիչ ժամանակ է խնդրել ՄԻՊ-ից, որ պատասխանեն` Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում հունիսի 12-ին «Զարյա 3» կիրառվե՞լ է, թե՞ ոչ:
«ՆԳՆ-ի հետ մեր ունեցած հաղորդակցությունը հանգեցրել է նրան, որ մեզնից խնդրել են լրացուցիչ ժամանակահատված՝ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու համար, որովհետև մեր ուղղած հարցերը չեն սահմանափակվել միայն հատուկ միջոցների հետ կապված»,- լրագրողներին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Նա հույս ունի, որ հարցմանն առաջիկայում կպատասխանեն, քանի որ այդպես են խոստացել: