09/08/2024 17:24
Պաղեստինի ղեկավար Աբբասը կայցելի Մոսկվա
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը մոտ ժամանակներս կայցելի Մոսկվա, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Շուտով, մոտ ժամանակներս»,- այցի ժամկետի մասին ասել է նա։
Բոգդանովի խոսքով՝ քննարկման առանցքում կլինի Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման շուրջ համակարգված մոտեցումների մշակումը։
«Շատ կարևոր խոսակցություն կլինի և համատեղ վերլուծություն, թե ինչ է կատարվում, որոշ ընդհանուր համակարգված մոտեցումներ է պետք մշակել, թե ինչ կարելի է անել, որպեսզի Մերձավոր Արևելքում խաղաղություն, անվտանգություն հաստատվի՝ արդարության սկզբունքով՝ միջազգային հանրության որոշմանը համապատասխան»,- ասել է նա։
Ավելի վաղ «Ռիա Նովոստի»-ին իր դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Աբբասի այցը Ռուսաստան նախատեսված է օգոստոսի 12-14-ին, օգոտստոսի 13-ին նա ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։