09/08/2024 15:44
Ծաղկաձորի սրտում կառուցվում է նախադեպը չունեցող համալիր՝ Pallada-ն․ այն շահագործման կհանձնվի 2027-ին․ Լուսանկարներ
Զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձորում այս պահին կառուցվում է համալիր, որը նպաստելու է քաղաքում մարդկանց հոսքի էլ ավելի մեծացմանը։ New City Projects ընկերության կողմից կառուցվող Pallada-ն քաղաքի հենց սրտում է՝ Ծաղկունյաց հրապարակ 5 հասցեում: Կեչառիսի վանական համալիրի, ճոպանուղու, զիփլայնի մոտակայքում կառուցվող յուրօրինակ համալիրը շահագործման կհանձնվի ընդամենը երեք տարի անց՝ 2027-ին:
8 մասնաշենքից բաղկացած 9-15 հարկանի այս բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարան կարող է ծառայել նաև որպես հյուրանոցային համար` դառնալով կայուն եկամտի աղբյուր։
Հատկանշական է, որ բնակելի համալիրում գործելու է շուրջօրյա անվտանգության ծառայություն: Կարևոր ենթակառուցվածքներից են լինելու կանաչապատ և բարեկարգ բակային տարածքը, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզասրահը, տանիքում տեղակայված փակ լողավազանը, թենիսի կորտը, սպա կենտրոնը։ Պակաս կարևոր չեն նաև հիպերմարկետը, ընդարձակ ավտոկայանատեղին և ուղղաթիռի հարթակը տանիքում։ Դե, իսկ երեխաների համար ևս ստեղծված է լինելու յուրատեսակ միջավայր․ Pallada-ում գործելու է բացօթյա խաղահրապարակ և խաղասրահ: Կկառուցվեն նաև ժամանակակից շատրվաններ։
Շենքի առաջին հարկում լինելու են բացօթյա սրճարաններ, իսկ բարձր հարկերից մեկում կառուցվելիք Sky Bar-ը յուրօրինակ անկյուն է լինելու հետաքրքիր ժամանցի սիրահարների համար:
Բացի դրանից, New City Projects-ը յուրահատուկ անակնկալ է նախատեսել բնակարան ձեռք բերողների համար։ Pallada-ում բնակարան գնելուց հետո՝ բնակիչները հնարավորություն կստանան ուղղաթիռով այցելել շինհրապարակ և տեսնելու իրենց ապագա բնակարանը վերևից։
Pallada-ում նախատեսվում են նաև կոմերցիոն ընդարձակ տարածքներ՝ վաճառքի և երկարաժամկետ վարձակալության համար։
Pallada-ում բնակարան հնարավոր է ձեռք բերել 3 տարբերակով՝ չվերանորոգված, վերանորոգված կամ վերանորոգված և կահավորված։ Pallada-ում բնակարան կարելի է գնել տարաժամկետ վճարմամբ առանց կանխավճարի՝ մարելով ամսական սկսած 464,000 դրամից: Pallada-ից բնակարան ձեռք բերելու դեպքում գործելու է եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը։
New City Projects-ը Հայաստանում ոլորտի առաջատար ընկերություններից է, որը կատարում է կառուցապատում Երևանում և մարզերում:
Կազմակերպությունը, ունենալով երկար տարիների փորձ և արհեստավարժ թիմ, իրականացնում է ինչպես մասնավոր կառուցապատում, այնպես էլ ներդրումային-սոցիալական ծրագրեր:
New City Projects-ի համար առաջնային են բարձր որակն ու հարմարավետությունը, ուստի ընկերության բոլոր նախագծերը վստահվում են լավագույն ճարտարապետական արվեստանոցներին և շինարարական կազմակերպություններին։