09/08/2024 21:46
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարը հայտարարել է՝ Իսրայելը կպատժվի
Իսմայիլ Հանիեի մահվան համար վրեժ կլուծենք, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, կոնտրադմիրալ Ալի Ֆադավին՝ անդրադառնալով Իսրայելին պատժելու անհրաժեշտության մասին Իրանի դիրքորոշմանը։
Նա նշել է, որ այդ դիրքորոշումն ի կատար է ածվելու։
«Այսօր դա Իրանի պարտքն է»,- Ալի Ֆադավիի խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը։