09/08/2024 20:16
Անդրանիկ Կարապետյանը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 7-րդ տեղը
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 89 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք:
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը նախ պոկել է 170 կգ, այնուհետ ձախողել է 175 կգ, իսկ 177 կգ բարձրացնելուց հետո մրցավարները չեն արձանագրել մոտեցումը:
Հրում վարժությունում Կարապետյանը մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց 200 կգ:
Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ բուլղարացի Կառլոս Նասարը՝ երկամարտում ցույց տալով 404 կգ արդյունք:
Աղբյուր՝ armsport.am