09/08/2024 18:25
Եվրամիությունից հայտարարել են՝ Հայաստանի հետ անդամակցության մասին չեն բանակցում
Հայաստան-Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն ՀՀ-ի՝ անդամության թեկնածության հնարավորությունների հետ, «Ազատության» հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Սա իրականում որևէ կապ չունի պոտենցիալ անդամության թեկնածության գործընթացի հետ: Բանակցությունները ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի շուրջ արտացոլում են երկու կողմի փոխադարձ ցանկությունն ու կամքը՝ ավելին անելու միասին, սակայն հիմնված ներկայիս հարաբերությունների վրա: Իսկ ներկայիս հարաբերությունները սահմանված են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:
Այսպիսով, այս բանակցությունները որևէ կապ չունեն պոտենցիալ անդամակցության թեկնածության հնարավորությունների հետ, սրանք երկու տարբեր բաներ են, մենք արդեն իսկ Հայաստանի հետ ունենք CEPA-ի համաձայնագիրը»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։