09/08/2024 20:43
Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հարցում Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի նախաձեռնությունը
Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերն` ուղղված Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանը։ Այդ մասին գրառում է արվել ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
«Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը երկրում, Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը: Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում կարձանագրվեն շոշափելի արդյունքներ, որոնք կթեթևացնեն տուժած բնակչության վիճակը»,- նշված է գրառման մեջ։