09/08/2024 18:07
Իտալիայի պաշտպանության նախարարը վստահեցնում է՝ Ուկրաինան իրենց տրամադրած զենքը Կուրսկի ուղղությամբ չի օգտագործում
Ուկրաինային մատակարարված իտալական զենքը չի օգտագործվում Կուրսկի շրջանի վրա հարձակման ժամանակ, հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն։
«Այս հարձակման ժամանակ իտալական զենք չի օգտագործվել»,- ասել է նա՝ Radio-1-ի եթերում։
Կրոզետոն նշել է, որ Իտալիայի կողմից ուղարկված զենքը Կիևը կարող է օգտագործել բացառապես պաշտպանական նպատակներով։
«Հնարավոր է հետևել՝ ինչի համար է այն օգտագործվում, բայց ես չեմ խորանա տեխնիկական մանրամասների մեջ, հատկապես, որ դա գաղտնիություն պարունակող ինֆորմացիա է»,- ասել է նա՝ հավելելով, թե դեմ է այլ երկրի վրա հարձակման ցանկացած փորձի։