09/08/2024 16:28
Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո․ Իրանի դեսպան
Իրանը կողմնակից է ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Մեր դիրքորոշումը ապաշրջափակման մասին շատ հստակ է` մենք կողմնակից ենք ապաշրջափակմանը, սակայն ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո»,- նշել է նա:
Հարցին, թե ապաշրջափակման հետաձգումն ի՞նչ հետևանքներ կբերի` դեսպանն արձագանքել է. «Բնական է, եթե տեղի է ունենում ապաշրջափակում, դրա արդյունքում երթևեկությունն է մեծանում, բայց պետք է փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի այդ մասով»:
«Եթե պայմանավորվածություն է լինում, դա նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի օգտին է, տարածաշրջանի ժողովուրդների օգտին է։ Այն, ինչ իրականացվում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք դրա կողմնակիցն ենք»,- հավելել է նա։