09/08/2024 15:37
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Հանդիպման ընթացքում քննարկել են Գեղարքունիքի մարզում մարդու իրավունքների պաշտպանության հետ առնչվող մի շարք հարցեր, որոնք քաղաքացիների կողմից հաճախակի են հասցեագրվել ՄԻՊ գրասենյակ։
Անահիտ Մանասյանը նշել է այն ոլորտները, որոնցում առկա հիմնախնդիրները պատճառ են դառնում մարդկանց իրավունքների ոչ լիարժեք պաշտպանության։
Անդրադառնալով առաջ քաշված հարցերին՝ Կարեն Սարգսյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ամենօրյա հետևողական ու համագործակցված աշխատանք է տարվում բոլոր ուղղություններում:
Նա հանգամանալից ներկայացրել է կրթական, առողջապահական, քաղաքաշինության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում կառավարության կողմից իրականացվող հսկայածավալ ծրագրերը, որոնք ուղղված են մարզում կյանքի որակի բարելավմանը: