09/08/2024 17:38
Հայ շախմատիստները տպավորիչ արդյունքներ են գրանցել միջազգային մրցաշարում
Ավարտվել է «Vanadzor Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը:
Մրցաշարն անցկացվել է 5 վարկանիշային և տարիքային խմբերով:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան հրապարակել է հաղթողների և մրցանակակիրների անունները․
Ա խմբի հաղթող դարձավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր։
ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Չաքրյանը վաստակել են 6.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Ռոբերտ Փիլիպոսյանը մրցաշարում հաղթահարեց 2400 վարկանիշային շեմը և քանի որ արդեն ունի 3 նորմա, կստանա միջազգային վարպետի կոչում:
Ա խմբի (2050-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ) մրցանակակիրները.
1-ին տեղ՝ ՄԳ Կարեն Գրիգորյան
2-րդ տեղ՝ ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան
3-րդ տեղ՝ ՖՎ Էրիկ Չաքրյան
4-րդ տեղ՝ ՄԳ Արթուր Գաբրիելյան
5-րդ տեղ՝ ՖՎ Սարգիս Սարգսյան
6-րդ տեղ՝ Օսման Փշմախով
7-րդ տեղ՝ ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյան
8-րդ տեղ՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան
9-րդ տեղ՝ ՄԳ Մասուդ Մոսադեղպուր
10-րդ տեղ՝ ՄՎ Վահե Դանիելյան
Լավագույն աղջիկ մասնակից՝ ԿՄՎ Ալեքսանդրա Դիմիտրովա
Լավագույն մինչև 14 տարեկան մասնակից՝ Սերգեյ Սկլոկին
Լավագույն մինչև 12 տարեկան մասնակից՝ ՎԹ Մատվեյ Յուրասով
Բ խմբի հաղթող դարձավ Դավիթ Դավթյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր։
Բ խմբի (2050-ից ցածր վարկանիշ ունեցող շախմատիստներ) մրցանակակիրները.
1-ին տեղ՝ Դավիթ Դավթյան
2-րդ տեղ՝ Արթուր Մարկոսյան
3-րդ տեղ՝ Սարգիս Նիազյան
4-րդ տեղ՝ Գագիկ Խաչատրյան
5-րդ տեղ՝ Հրաչյա Անանյան
Լավագույն մինչև 14 տարեկան տղա մասնակից՝ Գոռ Ասկանազյան
Լավագույն մինչև 12 տարեկան տղա մասնակից՝ Դավիթ Ստեփանյան
Լավագույն մինչև 14 տարեկան աղջիկ մասնակից՝ Անգելինա Դիլոյան
Լավագույն 50+ տարեկան մասնակից՝ Հայկ Դոլմազյան
Լավագույն աղջիկ մասնակից՝ Սոնա Քոչարյան
Գ խմբի հաղթող դարձավ Միքայել Բալդրյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր։
Գ խմբի (մինչև 12 տարեկան մասնակիցներ) մրցանակակիրները.
1-ին տեղ՝ Միքայել Բալդրյան
2-րդ տեղ՝ Սինգ Լիդա Ծիեն
3-րդ տեղ՝ Սամվել Շահվալադյան
4-րդ տեղ՝ Անրի Հայրապետյան
5-րդ տեղ՝ Անդրանիկ Մարտիկեան
Լավագույն աղջիկ մասնակից՝ Մարի Աթոյան
Դ խմբի հաղթող դարձավ Սարգիս Կարապետյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր։
Դ խմբի (մինչև 10 տարեկան մասնակիցներ) մրցանակակիրները.
1-ին տեղ՝ Սարգիս Կարապետյան
2-րդ տեղ՝ Սաղաթել Թադևոսյան
3-րդ տեղ՝ Էդվին Գրիգորյան
4-րդ տեղ՝ Նարեկ Քարհանյան
5-րդ տեղ՝ Մանվել Վարդանյան
Լավագույն աղջիկ մասնակից՝ Արինա Մինասյան
Ե խմբի հաղթող դարձավ Արսեն Մանգասարյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր։
Ե խմբի (մինչև 8 տարեկան մասնակիցներ) մրցանակակիրները.
1-ին տեղ՝ Արսեն Մանգասարյան
2-րդ տեղ՝ Հակոբ Պետրոսյան
3-րդ տեղ՝ Նարեկ Խաչատրյան
4-րդ տեղ՝ Գևորգ Գեղամյան
5-րդ տեղ՝ Մոնթե Աբաջյան
Լավագույն աղջիկ մասնակից՝ Եվա Ադամյան
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ: