09/08/2024 12:56
ՔՊ-ականը հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ, որոնք ընդգրկված են «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրում։
Երեխաների հետ հանդիպել եւ նրանց հետաքրքրող հարցերին պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը։
Զրույցի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են Հայաստանում ընթացող գիտակրթական բարեփոխումներով, մասնագիտության ընտրության հարցով, աշխատաշուկայի պահանջներով եւ այլ թեմաներով։
Այցելուներն այնուհետեւ եղել են ԱԺ նիստերի դահլիճում, թանգարանում եւ գրադարանում։