10/08/2024 18:57
Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանի հյուսիսում գտնվող Թալասի շրջանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի սեյսմիկ պաշտպանության կենտրոնը։
Երկրաշարժի օջախը գտնվել է Ղրղզստանի տարածքում՝ Յնտիմակ գյուղից 20 կմ հարավ, Թալաս շրջկենտրոնից 28 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժն զգացվել է Մադանիաթ, Յնտիմակ, Կոզուչակ բնակավայրերում՝ 3 բալ, Աթայ Օգոնբաևա, Կալբա, Կում-Արիկ, Օզգերյուշ բնակավայրերում և Թալաս քաղաքում՝ 2,5 բալ ուժգնությամբ։