10/08/2024 20:09
Հարիսի նախընտրական շտաբում ներքին գզվռտոց է․ Politico-ի անդրադարձը
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական շտաբում լարված մթնոլորտ է, հակասություններ կան հին և նոր աշխատակիցների միջև, գրել է Politico-ն։
Ըստ հրապարակման, Հարիսի հետ շտաբ եկած քաղաքական ստրատեգները ստանձնել են նրա քարոզարշավը կազմակերպելու և ղեկավարելու գործը՝ այն դեպքում, երբ արշավը հիմնականում մշակվել է այն մարդկանց կողմից, որոնք աշխատանքի էին ընդունվել, երբ Բայդենն էր Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։
Լարվածությունը թեժանում է նաև այն պատճառով, որ Հարիսի կողմնակիցները դժգոհ են շտաբում Բայդենի որոշ օգնականների շարունակական ներկայությունից, Բայդենի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին «վերևից» են նայում Հարիսին ու նրա կողմնակիցներին;
Politico-ի հրապարակման համաձայն՝ խնդիրն իրականում բավականին լուրջ է՝ հատկապես հաաշվի առնելով այն փաստը, որ ընտրություններին 3 ամիս է մնացել։